synod.
• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «եկեղեցական մեծ ժողով» Բուզ. Սեբեր. էջ 140, Նար. Շնորհ. Տօնակ. Յայսմ. որից նիւնհոորսական Ագաթ. Կորիւն։
• = Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։
• ՀՀԲ, ՆՀԲ և Հիւբշ. 280 դնում են յունարէնից։ Միայն Նորայր, Կոր. վրդ. 124 հիմնուելով հ ձայնի վրայ՝ դնում է ասորերէնից։